
Բակո Սահակյանն ընդունել է «Արցախէներգո» ընկերության գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: