«25 տարվում ստեղծվել է Հայաստանում ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն». Դավիթ Տոնոյան
Հայաստանի Հանրապետությունում 25 տարվա ընթացքում ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն՝ վարժարանից մինչև ռազմական համալսարան: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերով անցնելու հնարավորություն: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչև ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Մեր ռազմական համալսարանի ամբողջ հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի հայ զինվորականի ոգուն հարիր ինտելեկտուալ զինծառայողներ, և Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ»,- ասաց Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց համալսարանի բոլոր տնօրեններին, հրամանատարներին, և խրախուսական պարգևներ հանձնեց ծառայության ընթացքում հաջողություններ գրանցած զինծառայողներին: