
Սևանում շմոլ գազի արտանետման հետևանքով ընտանիք է թունավորվել

Դեկտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սևանի Էներգետիկների փողոցի մօ տան երեք բնակիչ։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի ջեռուցման վառարանի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: