
Ադամյանի գոլը նպաստեց «Բորուսիա»-ի դեմ խաղում «Հոֆենհայմ»-ի հաղթանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-«Բորուսիա» խաղին և դարձավ գոլի հեղինակ:
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ն: Մարիո Գյոտցեին 17-րդ րոպեին հաջողվեց առաջ մղել «Բորուսիա»-ին, սակայն փոխարինման դուրս եկած Ադամյանը 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով «Հոֆենհայմ»-ին խուսափել պարտությունից: Հանդիպման վերջնամասում «Հոֆենհայմ»-ից Կրամարիչին հաջողվեց խփել իր թիմի երկրորդ գոլը՝ Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո: «Հոֆենհայմ»-«Բորուսիա»՝ 2:1:
Հայաստանի ազգային հավաքականից Սարգիս Ադամյանը Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսի մեկնարկին:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 27 միավոր: