Բաժիններ՝

Ոստիկանները Երևանի հյուրատներից մեկում հետախուզվողի են հայտնաբերել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Արշակունյաց պողոտայի հյուրատներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Ալաշկերտ գյուղի 45-ամյա մի բնակչի, որը դեկտեմբերի 2-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

Հետագա միջոցառումներով Արմավիրի քրեական հետախույզները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք հրազենը։ «Կալաշնիկով» ինքնաձիգը թաքցված էր Արմավիրի մարզի Արևիկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերից մեկում։ Ինքնաձիգն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս