Բաժիններ՝

Նախկինում երկու անգամ դատապարտված զինծառայողն օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամասից փախուստի դիմած զինվորի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամասից փախուստի դիմած զինվորի միջադեպին:

«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»,- գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել: Ըստ աղբյուրի՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս