Բաժիններ՝

Ազարը, Ջերարդը, վան Դեյկը, Դե Խեան, Ագուերոն և Քեյնը՝ BBC-ի վարկածով 2010-ականների ԱՊԼ-ի հավաքականում

Հայտնի է դարձել Պրեմիեր լիգայում վերջին տասնամյակի խորհրդանշական հավաքականի կազմը՝ ըստ BBC-ի: Խաղացողների նախնական ցուցակը կազմվել է, մասնավորապես, վիճակագրության, ձեռքբերումների, ինչպես նաև՝ BBC Sport-ի լրագրողների կարծիքի հիման վրա:

Ցանկում ընդգրկված էին այն ֆուտբոլիստները, ովքեր Անգլիայի առաջնությունում անցկացրել են առնվազն երկու ամբողջական մրցաշրջան: Այնուհետև քվեարկել են երկրպագուները:

Դարպասապահ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Վենսան Կոմպանի (խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»), Պատրիս Էվրա (խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»)

Կիսապաշտպաններ. Ստիվեն Ջերարդ (խաղացել է «Լիվերպուլում»), Նգոլո Կանտե («Չելսի», նախկինում խաղում էր «Լեսթերում»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Հարձակվողներ. Էդեն Ազար (խաղում էր «Չելսիում»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս