Բաժիններ՝

Նյու Դելիում բողոքների ընթացքում ձերբակալել են ընդդիմության ղեկավարներին. Times of India

Նյու Դելիում վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ 1200 մարդ է բերման ենթարկվել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրության ընդունման դեմ անցկացված բողոքների ընթացքում: Ինչպես դեկտեմբերի 20-ին հայտնել է Times of India թերթը, ձերբակալվածներին տեղափոխել են «Սուրջամալ» եւ «Ռաջիվ Գանդի» մարզադաշտեր։

Հրատարակության տվյալների համաձայն՝ նրանց թվում են նաեւ ընդդիմության բազմաթիվ ղեկավարներ: Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը, որտեղ նախօրյակին պլանավորված էր բողոքի ամենախոշոր ակցիան, արգելված են բոլոր բազմամարդ հավաքներն ու միջոցառումները: Հնդկաստանի մայրաքաղաքում առաջին անգամ կիրառվել են ինտերնետի, բջջային կապի համատարած անջատումներ:

Չնայած ձեռնարկված միջոցներին, ոչ մեծ ցույցեր են տեղի ունեցել քաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ռաջգհաթում, Դարյագանջում, Ջամիա Նագարում եւ Քաշմիրի-գեյթում: Դեկտեմբերի 20-ին քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են հայտարարված: Ոստիկանությունը հերթապահում է խաչմերուկներում եւ հրապարակներում: Որոշ փողոցներում երթեւեկությունը փակված է կամ սահմանափակված:

Ինչպես մամուլին հայտնել է Նյու Դելիի ոստիկանության հասարակայնության հետ կապերի գծով ներկայացուցիչ Մանդիպ Սինգհ Ռանդհավան, լրացուցիչ մայրաքաղաք է մտցվել 52 ոստիկանական ստորաբաժանում. այդ թվում՝ ահաբեկչության եւ զանգվածային անկարգությունների դեմ պայքարի հատուկ զորամասեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս