
Ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այսօր Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողներ են, 6-ը՝ անվտանգության աշխատակիցներ: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը: Ընդգծենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եւ նրանք կլինեն նույն վայրում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: