![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ն, Ուկրաինան և ԵՄ-ն «սկզբունքային» համաձայնության են հասել գազի շուրջ բանակցություններում
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/999498.jpg)
Ռուսաստանը, Եվրամիությունը եւ Ուկրաինան «սկզբունքային» համաձայնության են հասել գազի շուրջ բանակցություններում: Բեռլինում կայացած հանդիպման արդյունքներով պատրաստվել է գազի համաձայնագրի նախագիծ, որը մոտ ժամանակներս կլրամշակվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլսի ընթացքում։
«Մենք պատրաստեցինք արձանագրության նախագիծ, մանրամասն արձանագրություն, որը մեծ չափով պատրաստ է եւ որը ներկայում համաձայնեցում է պահանջում»,- ասել է նա:
Նովակը հուսով է, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրամիությունը մոտ ժամանակներս համաձայնությունների կհասնեն հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պարամետրերի շուրջը: Նա հայտնել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կոնկրետ ծավալները եւ ապագա պարտավորագրի ժամկետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: