«Ես ցանկանում եմ, որ անհապաղ սկսվի՛ ընթացակարգը». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում անհապաղ սկսվի ընթացակարգը պաշտոնազրկման շրջանակում: Դեկտեմբերի 19-ին այդ մասին նա գրել է Twitter-ի՝ իր էջում։
«Դե ինչ, այն բանից հետո, երբ դեմոկրատներն ինձ համար պատշաճ գործընթաց չապահովեցին Ներկայացուցիչների պալատում, ո՛չ իրավաբանների, ո՛չ վկաների, ոչինչ, այժմ նրանք ցանկանում են Սենատին թելադրել, թե նրանք ինչպես վարեն իրենց գործընթացը: Իրականում նրանք զրո ապացույցներ ունեն, դրանք նույնիսկ չեն ցուցադրվի: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես ցանկանում եմ, որ անհապաղ սկսվի՛ ընթացակարգը»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
«Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում չկարողացան ստանալ հանրապետականների եւ ոչ մի ձայն իրենց խարդախ իմփիչմենթի օգտին: Հանրապետականները դեռ երբեք այդքան միասնական չե՛ն եղել»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: