Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Էլգոյբար միջազգային մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող:
Իսպանիայում ավարտվեց Էլգոյբար միջազգային շրջանային մրցաշարը, որին մասնակցում էին 10 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր, 4 միջազգային վարպետ, 1 կանանց միջազգային վարպետ և 1 ՖԻԴԵ-ի վարպետ:
9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստը միանգամից 1.5 միավորով առաջ անցավ 2-5-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներից: