Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց չի թողնի Պոգբային ձմռանը

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ բաժանվել իր լիդերներից մեկից՝ Պոլ Պոգբայից: Այս մասին հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադիր է արգելափակել 26-ամյա կիսապաշտպանի հավանական տեղափոխությունը, նույնիսկ, եթե խաղացողը ցանկանա փոխել ակումբային գրանցումը:

Այս պահի դրությամբ Պոգբան վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել թիմի վերջին 16 հանդիպումները, իսկ «Ռեալը» դեռևս հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» մտադիր չեն Պոլ Պոգբայի գնման համար ավելի քան 50 միլիոն եվրո հատկացնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031