Գիտնականները տարածված քաղցկեղից խուսափելու միջոց են նշել
ԱՄՆ-ի Ուռուցքաբանական ընկերության մասնագետները կաթնագեղձի քաղցկեղից խուսափելու եղանակ են նշել: Պարզվել է, որ հիվանդության ռիսկը նվազում է ավելորդ քաշի կորստի դեպքում: Այդ մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում։
Գիտնականները վերլուծել են 50 եւ ավելի բարձր տարիքի 180 հազար կանանց տվյալները, որոնք մասնակցել են տասը տարբեր հետազոտությունների: Նրանց քաշը երեք անգամ գնահատվել է տասը տարվա ընթացքում. հետազոտության սկզբում, հինգ տարի անց եւ չորս տարի անց: Արդյունքները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր կորցրել են քաշը եւ պահպանել փոփոխությունները, կրծքագեղձի քաղցեղի զարգացման ռիսկն ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ում քաշը չի փոխվել:
Այն կանայք, ովքեր կորցրել են 2 – 4,5 կիլոգրամ, 13 տոկոսով քիչ են հիվանդացել քաղցկեղով: Քաշի 4,5 – 9 կիլոգրամ իջեցումը նպաստել է 16 տոկոսով ռիսկի նվազեցմանը, իսկ ինը կիլոգրամից ավելի կորուստը՝ 26 տոկոսով: Նրանց մոտ, ովքեր նիհարել են ինը կիլոգրամով եւ վերադարձրել կորցված քաշը, ուռուցքների զարգացման ռիսկը նույնպես փոքր-ինչ նվազել է: