Բաժիններ՝

Կապանի բաժին բերման ենթարկված հետախուզվողի խուզարկությամբ սուբուտեքս է հայտնաբերվել․ նա կալանավորվել է

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն, իրացնելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացվածօպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կապան քաղաքի Ավետիսյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի նմանվող կես դեղահաբ, ներարկիչներ և այլն։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031