Բաժիններ՝

Հայտնի են վերջին տասնամյակի ամենապահանջված հեռախոսային խաղերն ու հավելվածները

App Annie ընկերության վերլուծաբանները հրապարակել են վերջին տասնամյակի ընթացքում ամենաշատ ներբեռնված հեռախոսային հավելվածների և խաղերի վարկանիշային ցուցակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին չորս հորիզոնականները զբաղեցրել են մեկ ընկերությանը պատկանող հավելվածները` Facebook-ը, Facebook Messenger-ը, WhatsApp-ը և Instagram-ը: Լավագույն հնգյակը եզրափակել է Snapchat-ը: Տասը առաջատար հավելվածներից 8-ը պատկանում են ամերիկյան ընկերությունների, դրանք են Skype-ը, Youtube-ը և Twitter-ը, երկուսն էլ չինական են` TikTok-ն ու UC Browser-ը:

Ամենահայտնի խաղերի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Subway Surfers-ը: Հնգյակում հայտնվել են նաև Candy Crush Saga-ն, My Talking Tom-ը, Temple Run 2-ն ու Clash of Clans-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս