Բաժիններ՝

Չինացին շների համար առանձնատուն է կառուցել ձեն-պարտեզով և SPA-սալոնով

Չինաստանի Ցզյանսուի նահանգում տղամարդն իր երեք շների (բուլդոգի, հասկիի եւ սիբա-ինուի) համար կառուցել է առանձին մենատուն՝ SPA-սալոնով, լողավազանով՝ չորանոցներով եւ ձեն-պարտեզով, որտեղ բալենիներ են ծաղկում: Այդ մասին գրել է Daily Mirror-ը: Շների տերը՝ պարոն Չժոուն, գրեթե չորս հազար ֆունտ ստեռլինգ է ներդրել իր սաների համար իսկական պալատ կառուցելու գործում:

Շներն ունեն հյուրասենյակ իրենց դիմանկարներով, պարտեզ՝ պահապան շների քարե արձաններով՝ ավանդական վիշապների փոխարեն, բլրակ եւ առանձին տնակներ ավտոմատ դռներով: Չժոուն նաեւ տեղակայել է խրտվիլակ, որպեսզի թռչունները չանհանգստացնեն իր սիրեցյալներին: Չինացին որոշել է նման առանձնատուն կառուցել իր շներից մեկի հիշատակին, որը սատկել է թունավորումից հետո երիկամների սուր անբավարարությունից: Հրատարակությունը նշում է, որ Չինաստանում վերջին ժամանակներս մեծ հետաքրքրություն է դիտվում ընտանի կենդանիներ, առանձնապես շներ պահելու նկատմամբ: Դրանց տերերը վիթխարի գումարներ են ծախսում կերի եւ զանազան աքսեսուարների գնման համար:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս