Բաժիններ՝

«Նրանք չգիտեի՞ն, որ Նեմեց Ռուբոն է իրենց օգնության ձեռք մեկնում, թե՞ օգտվել կարելի է, բայց որևէ կերպ չի կարելի շնորհակալ լինել». Լևոն Ջավախյան

Գրող Լևոն Ջավախյանը, ով 2019 թվին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին գրականության ոլորտում «Ծնկան ծերին» գրքի համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես Ռուբեն Հայրապետյանին ոչ ծանոթ եմ և ոչ էլ մի նախադասություն անգամ հետը խոսել եմ, բայց իմ գրող շատ ու շատ ընկերներից իմացել եմ, Հրանտ Մաթևոսյանից սկսած՝ քանի քանիսին է օգնության ձեռք մեկնել, հատկապես քաղցկեղով տառապողներին, նույնիսկ նրանց՝ ովքեր եղել են հակառակ բանակից և իր դեմ հոդվածներ են թխել։ Հիմա նրանց մեծամասնությունը բերանը ջուր արած երախտամոռ հայացքով կողքից դիտում է իրադրության զարգացմանը։ Մտավորականի նման վարքագիծը վարկաբեկում է մտավորականին։ Ինչո՞ւ, նրանք չգիտեի՞ն, որ Նեմեց Ռուբոն է իրենց օգնության ձեռք մեկնում, թե՞ օգտվել կարելի է, բայց որևէ կերպ չի կարելի շնորհակալ լինել… Իսկ ո՞րն է Ռուբեն Հայրապետյանի մեղքը… Որ օլիգարխից զատ՝ Տղա՞ է … թե՞, ավելի քան Տղա է…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս