Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
ՀՔԾ նախկին պետ Վահագն Հարությունյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը։
Հիրավի ճիշտ է այն դիտարկումը, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է նվաճում իր անկախությունը՝ կայացված որոշումների արդյունքում։
Հ.Գ. ՀՔԾ-ում համար 1 ա, “#արմենդանիելյան” փնտրելու օպերացիան շարունակվում է…
Հ.Գ.Գ. էն երգը ամեն դեպքում մի հատ էլ լսեք»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի…
Gepostet von Mir Poghosyan am Mittwoch, 18. Dezember 2019