Բաժիններ՝

10-ամյա աղջիկն IQ թեստով առաջ է անցել Հոքինգից և Էյնշտեյնից

Անգլիայի Բիրմինհամ քաղաքից (Ուեսթ Միդլենդսի կոմսություն) տասնամյա աղջիկն առավելագույն քանակությամբ բալեր է հավաքել IQ թեստում եւ առաջ անցել մեծ գիտնականներից: Այդ մասին հաղորդել է The Sun թերթը: 10-ամյա Ֆրեյա Մանգոթրան հոկտեմբերին անցել է «Մենսա» աշխարհահռչակ կազմակերպության բարձր IQ-ով մարդկանց անչափահասների համար IQ թեստը եւ ստացել 162 բալ:

Թեստի շրջանակում ստուգվել են նրա բանավոր դատողության եւ քննադատական մտածողության ունակությունները: Աղջկա արդյունքը երկու միավորով բարձր է եղել, քան Ալբերտ Էյնշտեյնի եւ Սթիվեն Հոքինգի ցուցանիշները: Համարվում է, որ երկու գիտնականների մոտ էլ IQ-ի ցուցանիշը եղել է 160-ին հավասար: Այսպիսով, աղջիկը պաշտոնապես ճանաչվել է հանճար: Մանգոթրայի հայրը՝ հոգեբույժ Քուլդիլ Քումարը, հպարտանում է դստերով: Նա պատմել է, որ վաղ մանկությունից աղջիկը գիտեր, որ ինքն օժտված է: Նրա խոսքով՝ երեխան արագորն յուրացնում է տեղեկատվությունը, նրան բավական է մեկ անգամ կարդալ կամ ինչ-որ բան անել, որպեսզի հիշի այն: Մանգոթրան ունի թեքվանդոյի սեւ գոտի, նա սիրում է պատմվածքներ, թատրոն եւ շախմատ:

Աղջիկն զբաղվում է լողով եւ բոլիվուդյան ֆիլմերի ոճի պարերով: Նա դեռ չի որոշել, թե ինչ է ցանկանում դառնալ, երբ մեծանա: Հոր խոսքով՝ աղջիկը ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց փոխել է որոշումը: Այժմ Ֆրեյան սովորում է Բիրմինհամի Էջբեսթոն արվարձանի դպրոցում: Նրան կրթաթոշակ են առաջարկել Էդուարդ VI թագավորի դպրոցում, նա արդեն հանձնել է ընդունելության քննությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս