
Ողբերգական վթար Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ուլան Է., Ղազախստանի Հանրապետության քաղաքացի) և «Opel Astra G» (վարորդ՝ Վանիկ Մ., ծնված 1968 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռուսլան Ջ.-ն (ծնված 1990 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: