«Մարդիկ արագ մոռանում են քո նվաճումները, 3 չեմպիոնների լիգան այլևս նշանակություն չունի»․ Մեսսին՝ Զիդանի քննադատության մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի քննադատության մասին:
– Դուք զարմացա՞ծ եք, որ Զինեդին Զիդանը մրցաշրջանի սկզբում այնքան քննադատության արժանացավ այն ամենից հետո, ինչ նա շահեց «Ռեալի» հետ։
– Սա զարմանալի է, բայց նրանք, ովքեր վաղուց են ֆուտբոլում և մեծ ակումբներում, գիտեն, որ սա նորմալ է: Մարդիկ արագորեն մոռանում են անցյալում կատարվածի և ձեռք բերվածի մասին և ամեն օր արդյունքներ են պահանջում:
Երբ Զիդանը վերադառնում էր ակումբ, նա հավանաբար հասկացավ, որ Չեմպիոնների լիգայի երեք գավաթները, որոնք նա նվաճել էր, այլևս կարևոր չեն, և երկրպագուները պատրաստվում էին արդյունքներ պահանջել այն կերպ, ինչպես նրա առաջին օրը: Մարզիչները և մեծ ակումբի խաղացողները գիտեն, որ մենք անընդհատ ուշադրության կենտրոնում ենք և ապրում ենք մեծ ճնշմամբ»,- ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան