Բաժիններ՝

«Նա աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է»․ Գրիզմանը՝ Բենզեմայի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը Կլասիկոյից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմանի մասին:

«Ամեն տարի ամեն ինչ նույնն է: Բենզեմային բոլորն անընդհատ կասկածում են, բայց նա առաջնությունում ամեն տարի 15-20 գոլ է խփում: Նա հիանալի հարձակվող է: Նա արդեն չգիտեմ էլ, թե քանի տարի է անցկացրել «Ռեալում» և, իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է»,- ասել է Գրիզմանը:

Այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է Լա լիգայի 15 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։ Նա Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը կիսում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ով, սակայն, 4 խաղ պակաս է անցկացրել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս