
«Մենք ընկերներ ենք, մեր միջև մրցակցություն չկա»․ Նեյմարը՝ Մբապեի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմակից Կիլիան Մբապեի հետ հարաբերությունների մասին:
«Մենք ընկերներ ենք և միշտ օգնում ենք միմյանց դաշտում՝ շարունակելով հաղթել և միշտ գոլեր խփել: Նա մի տղա է, որն իրոք առանձնահատուկ բան ունի իր մեջ: Մեր միջև մրցակցություն չկա: Մեր հարաբերությունները հիմնված են բարեկամության և գործընկերության վրա»,- ասել է Նեյմարը:
Այս մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ում անցկացրել է ՊՍԺ-ի 9 հանդիպումները, խփել է 7 գոլ և արել է 3 գոլային փոխանցում: Մբապեն նույնպես խաղացել է 11 խաղում, որոնցում նա 9 անգամ գոլ է խփել և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան