
«Մենք պետք է մտածենք մեր մասին»․ Վալվերդեն՝ Ազարի վնասվածքի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է այն մասին, թե ինչպես կիսապաշտպան Էդեն Ազարի բացակայությունը կազդի «Ռեալի» խաղի վրա:
«Մենք պետք է մտածենք մեր խաղի մասին՝ չնայած նրանց վիճակին: Նրանք ունեն բավարար քանակով խաղացողներ, և նրանց մարզիչը կորոշի, թե ով կմտնի դաշտ:
Չգիտեմ, թե որ կազմով է «Ռեալը» խաղալու այս խաղում: Նրանք կարող են օգտագործել Բեյլին կամ Իսկոյին: Բացի այդ, նրանք կարող են խաղալ Վինիսիուսի կամ Ռոդրիգոյի օգնությամբ: Չնայած ամեն ինչին, մենք պետք է մտածենք խաղի մեր սեփական ծրագրի մասին:
Բոլոր Կլասիկոները բարդ են: Անգամ երկու տարի առաջ, երբ մենք արդեն չեմպիոն էինք,Կլասիկոն մեծ նշանակություն ուներ։ Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ կատարվում է իմ շուրջը, ես ոչինչ չեմ նկատում:
Մեր որոշ խաղացողների համար սա առաջին Կլասիկոն է: Նրանք կկարողանան զգալ այս հանդիպումը՝ որպես գործող կերպարներ: Այս խաղը տեղի է ունենալու հատուկ պայմաններում։ Դրա կարևորությունը կզգացվի դեռևս թունելում՝ մինչև մարզադաշտ մտնելը»,- ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին Կլասիկոն տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան