Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման գործում որևէ առաջընթաց չկա. Աղվան Վարդանյան

2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ունեցել ենք առնվազն երկու կողմ. առաջին՝ նրանք, որոնք մարդկանց տարել են բախումների, և երկրորդ՝ իրականության հետ կապ չունի «խաղաղ ցուցարար» ասվածը, ինչի մասին խոսվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Հանրահավաքը մարտի 1-ին տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանի մոտ, բոլոր զոհերն առնվազն 300, 500 մետր, 1 կմ հեռավորության վրա են եղել: Ինչպես է այդ հավաքը հասել այնտեղ, նայեք, դրա փաստերը կան, այդ թվում՝ 2011-ի քննության արդյունքները հրապարակային: Այդ մարդիկ, նրանց մի մասը հասել են այնտեղ՝ այրելով, ջարդելով, ոստիկաններին ուղղակի տրորելով, ցանկացած գործիք օգտագործելով: Եվ ասել, թե խաղաղ ցուցարար են… Բայց թողնենք սա: 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման գործում որևէ առաջընթաց չկա, և ուղղակի որոշել են ՀՀ երկրորդ նախագահին նշանակել մեղավոր»,- շեշտեց Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս