Հայաստանում 6 տղամարդ մայրության նպաստ է ստացել. ուշագրավ բացահայտումներ․ «Ժողովուրդ»
«Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ:
Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ` մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով:
Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում եւ ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ: Բացահայտվել են նաեւ մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ` թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ` 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ` 13.8 մլն դրամ, 1 անձը` 17 նպաստ` 3.4 մլն դրամ, 1 անձը` թվով 5 նպաստ` 1 մլն դրամ, 3 անձ` 4-ական նպաստներ` 800 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: