Բաժիններ՝

Թոմ Քրուզը օդաչուի խցիկ է վերադառնում «Թոփ Գան. Մևերիք»-ի թրեյլերում

Ցանցում հայտնվել են «Թոփ Գան. Մեւերիք» ֆիլմի նոր թրեյլերը եւ պլակատը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Թոմ Քրուզն իր հերոսին է վերադառնում առաջին ժապավենից («Լավագույն հրաձիգը») 34 տարի անց:

Պլակատում նա կանգնած է ինքնաթիռի մոտ եւ նայում է թռչող երկու կործանիչների: Բացի 57-ամյա Քրուզից, ֆիլմում նկարահանվել են Ջոն Հեմը, Մայլզ Թելերը, Ջենիֆեր Քոնելին եւ Գլեն Փաուելը: Իր դերին է վերադարձել նաեւ Վել Քիլմերը: Թրեյլերում Մեւերիքը երկար ժամանակ անցկացնում է ինքնաթիռի խցիկում, նա հանդես է գալիս որպես թռիչքների հրահանգիչ, իսկ նրա անցած-գնացած սխրագործությունները «լեգենդ» են դարձել: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի հունիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս