Աշխարհի ամենագեղեցիկ կինը նոր սելֆի է զետեղել իր Instagram-օգտահաշվում
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որի արտաքինն ավելի վաղ ճանաչվել է իդեալական, իրեն հեռախոսով լուսանկարել է մերկ մարմնի վրա ջինսե վերնաշապիկ հագած: Նա բաց լուսանկարը զետեղել է անձնական Instagram-օգտահաշվում։
Սելֆիում Հադիդը կեցվածք է ընդունել կողքի վրա պառկած: Մի ձեռքով նա ուղղում է մազերը, մյուսով բռնել է հեռախոսը եւ իրեն լուսանկարում է հայելու մեջ: Նրա ջինսե վերնաշապիկի կոճակներն այնպես են արձակված, որը դրա տակից երեւում է աղջկա կուրծքը: Կերպարը համալրել է երկնագույն ակնոցը, որը մոդելը Chrome Hearts ամերիկյան բրենդի հետ համագործակցությամբ թողարկել է վերնաշապիկի երանգով: «Աուրա Բելլա»,-լուսանկարին կից գրառում է կատարել գերմոդելը: