
«Արսենալը» և «Էվերթոնը» գտել են նոր մարզիչների

«Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան դեկտեմբերի 16-ին հանդիպելու է «Արսենալի» տնօրեն Ջոշ Քրոնկեի հետ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Քրոնկեն եզրափակիչ հարցազրույց կանցկացնի Արտետայի հետ, նախքան իսպանացին կգլխավորի «զինագործներին»: 2018 թվականի մայիսին Արտետան «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում էր, բայց այդ ժամանակ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ընտրեց Ունայի Էմերիին:
«Էվերթոնը» նույնպես նոր մարզիչ է գտել: Ամենայն հավանականությամբ, ակումբը կգլխավորի Կարլո Անչելոտին: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Կարլոն արդեն ժամանել է Լիվերպուլ՝ ակումբի հետ բանակցելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը