
Մարտունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Մարտունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Արծվանիստ գյուղ, մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ տուն են մտել պատուհանով և գողացել մոտ մեկ միլիոն դրամ և 10 գրամանով ոսկե շղթա։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Մարտունու ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությանը կատարել է Երևանի բնակիչ, 18-ամյա մի աղջիկ։ Կասկածվողը հայտնաբերվեց ու ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։