Բաժիններ՝

Սքառլեթ Յոհանսոնը երեկոյան հեռուստաշոուի էր եկել իրանը գրկող մաքսի-զգեստով

Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը Saturday Night Live երեկոյան հեռուստաշոուին եկել էր ռուս դիզայներ Ալեքսանդր Տերեխովի բրենդի զգեստով: Հայտնիի ֆոտոշարքը հրապարակված է Instagram-ում ապրանքանիշի պաշտոնական էջում։

Լուսանկարում Յոհանսոնը կեցվածք է ընդունել իրանը գրկող մաքսի-զգեստով՝ երկար թեւքերով ու բարձր կտրվածքով: Հագուստն ամբողջովին պատված է արծաթագույն փայլազարդերով: Հայտնիի կերպարը համալրում են բարձրակրունկ սեւ բոկոտիկները: Terekhov մակնիշը հայտնվել է 2004 թվականին. այս բրենդի ներքո վաճառվում են կանանց համար նախատեսված հագուստներ ու աքսեսուարներ: Երեք տարի անընդմեջ Տերեխովը եղել է ռուսաստանցի միակ դիզայները, որն իր հավաքածուն ներկայացրել է Նյու Յորքում կազմակերպվող նորաձեւության շաբաթին: 2010 թվականին մակնիշը մտել է «Ռուսմոդա» հոլդինգի կազմի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս