Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտը կավարտի Բեթհովենի 13-րդ սիմֆոնիան

Երաժշտագետների եւ ծրագրավորողների խումբը կփորձի ավարտել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն: Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում եւ կդառնա տոնական հանդիսությունների կենտրոնական իրադարձություններից մեկը:

Կոմպոզիտորն սկսել է այդ սիմֆոնիայի վրա աշխատել, երբ վերջացնում էր հռչակավոր Իններորդ սիմֆոնիան եւ «Ձոն ցնծությանը», բայց արդյունքում նրա մահվանից հետո մնացել են մի քանի ձեռագիր ուրվագրեր եւ պլանները:

Մասնագետների խումբը կփորձի ավարտել Բեթհովենի փոխարեն՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները եւ ծրագրերը, որոնք արդեն վերլուծել են կոմպոզիտորի ամբողջ առկա ժառանգությունը: Ելներով բացահայտված ալգորիթմներից՝ արհեստական ինտելեկտը կստեղծի պարտիտուրայի շարունակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Save

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031