Բաժիններ՝

«1.5 տարվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամն ավելի քան 700 միլիոն դրամ է հավաքել». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ:

Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով գալա-ընթրիքին, Աննա Հակոբյանը նշել է, որ ուրախ ու հպարտ է, որ գործունեության 1.5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր:

«Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1.5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր», նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամի ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար»,- իր խոսքում ընդգծել է վարչապետի տիկինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս