Բաժիններ՝

Ինքնաձիգ, ատրճանակ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժին եկած 29-ամյա երիտասարդը, որը Ուջան գյուղի բնակիչ է, կամավոր ներկայացրել է «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել երկու տարի առաջ։ Դարձյալ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժին եկած Հրազդանի 37-ամյա բնակիչն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 29 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է տան բակի շինություններից մեկն ապամոտաժելիս։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում էլ Լեռնագոգ գյուղի 64-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչներով երկու նռնակ, տարբեր տրամաչափի 360 փամփուշտ, սվին դանակ և այլ ռազմամթերք։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031