Բաժիններ՝

Պոլ Մաքքարթնին պատմել է իր սուրբծննդյան գաղտնի ալբոմի մասին

Պոլ Մաքքարթնին պատմել է, որ մի անգամ սուրբծննդյան գաղտնի ալբոմ է ձայնագրել «միայն ընտանիքի համար», որը նա լսում է տարվա մեջ մեկ անգամ, երբ բոլոր ազգականները միասին հավաքվում են տոնի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է NME-ն: Երաժիշտն այդ տեղեկությունը հայտնել է World at One ծրագրի եթերում:

«Շատ տարիներ առաջ ես մտածեցի, որ սուրբծննդյան լավ երգերը շատ քիչ են: Մի երկու տարի հետո ես ստուդիայում ձայնագրեցի այդ ալբոմը»,-պատմել է երաժիշտը:

Մաքքարթնին հաղորդավարուհուն հավաստիացրել է, որ լայն հանրությանը երբեք չի ներկայացնի իր սուրբծննդյան գործիքային կոմպոզիցիաները, չնայած այն բանին, որ դրանք շատ են դուր գալիս իր երեխաներին: «Երեխաները դա լսում են արդեն երկար տարիներ, եւ այժմ եկել է թոռների հերթը»,-հավելել է Մաքքարթնին: Լեգենդար քառյակի նախկին մասնակիցը հինգ զավակ եւ ութ թոռ ունի, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031