Microsoft-ը ցուցադրել է նոր Xbox Series X-ը
Microsoft-ը ցուցադրել է, թե ինչ տեսք կունենա Xbox Series X-ի հաջորդ սերնդի խաղային կոնսոլը, որը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջին: Xbox-ի պաշտոնական YouTube-ալիքում հրապարակած է տեսահոլովակ, որտեղ կարելի է տեսնել կցուրդի դիզայնը։
Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերն ընկերության բլոգում նշել է, որ կոնսոլը, որը պատրաստված է աշտարակի ձեւով, նախագծված է այն կերպ, որ այն կարելի լինի օգտագործել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դրությամբ: Սփենսերի խոսքով՝ կցուրդի դիզայնը թույլ է տալիս կենտրոնական պրոցեսորի աշխատանքն ապահովել քառակի արագ, քան Xbox One X-ինը, «ամենահանգիստ եւ արդյունավետ եղանակով»:
Ինչպես նշում է The Verge-ը, Xbox One X-ի հիմքը AMD Zen 2 պրոցեսորն է եւ Radeon RDNA գրաֆիկական ճարտարապետությունը: Բացի դրանից, բեռնման ժամանակն արագացնելու համար կօգտագործվի NVMe SSD կուտակիչը: Նոր կոնսոլը կունենա 8K լուծաչափով եւ վայրկյանում 120 կադր հաճախությամբ խաղեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: