
«Մոսկվա-Երևան» չվերթով հետախուզվողը Հայաստան է ժամանել և կամավոր ոստիկանություն ներկայացել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, «Մոսկվա-Երևան» չվերթով Հայաստան է ժամանել և կամավոր ոստիկանություն ներկայացել Ստեփանավան քաղաքի 49-ամյա մի բնակիչ, որը մարտի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: