Բաժիններ՝

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը

2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։

Հայտնաբերվածում առանձնացված 7 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 34․8 գրամ ընդհանուր քաշով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031