Բաժիններ՝

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:

Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031