Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալել են ԻՊ-ի հինգ անդամի, որոնք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին պատրաստում

ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ՆԳ նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հինգ անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ի հասարակական կապերի կենտրոնում:

«Անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳՆ-ի հետ համատեղ կասեցրել է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը, որոնց թվում էին ՌԴ-ի երկու քաղաքացի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից երեք սերվածներ, որոնք մտադրվել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնել»,-ասել են կենտրոնում:

Խուզարկության ընթացքում կասկածյալներից առգրավել են կապի միջոցներ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնակատարներից ստացված հրահանգներով: «Բացի այդ, անցկացված հետաքննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ելուզակներին պատկանող թաքստոց, որտեղից առգրավվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, զինամթերք եւ ինքնաշեն պայթուցիկ սարք»,- հավելել են Անվտանգության դաշնային ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս