Բաժիններ՝

Թուրքիան և ՌԴ-ն մոտ են լրացուցիչ Ս-400-ների մատակարարման համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Անկարան եւ Մոսկվան մտադիր են համաձայնագիր ստորագրել զենիթահրթիռային համակարգերի տարրերի համատեղ արատդրության վերաբերյալ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

«Եզրափակիչ մանրամասների համաձայնեցումից հետո մենք կստորագրենք Թուրքիայում (համակարգերի) համատեղ արտադրությանը կամ էլ որոշակի տարրերի համատեղ արտադրությանը վերաբերող համաձայնագիր»,- ասել է Դեմիրը:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը նաեւ կնախատեսի «տեխնոլոգիաների հանձնում»: Նաեւ Անկարայում հայտնել են, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մոտ են լրացուցիչ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համաձայնագրի կնքմանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031