Բաժիններ՝

«Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը ստիպված է եղել բացատրություն տալ

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ՝ ներկայացնելով համապատասխան կտրոն։ Այս մասին գրված է ՀՀ ոստիկանութան ֆեսբուքյան էջում:

Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։

https://www.facebook.com/www.police.am/posts/2789773687709543

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս