Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետևորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձևին
Ինչպես արդեն հաղորդել ենք, ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Ավելի վաղ՝ նախքան բանաձևի ընդունումը, Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում հրապարակել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի լուսանկարը և կոչ էր արել իր ավելի քան 150 մլն հետևորդներին զանգահարել իրենց նահանգի կամ իրենց ծանոթ սենատորներին, կոչ անել նրանց ընդունել Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, որը սենատ էր բերվել արդեն չորրորդ անգամ:
Հեռուստաաստղը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձևն ընդունել էր 405 կողմ, 11 դեմ ձայներով: