iPhone-ը հայտարարվել է տասնամյակի մեծագույն գաջեթը
The Verge հրատարակությունը կազմել է, խմբագրության կարծիքով, վերջին տասնամյակի հարյուր գլխավոր դեւայսներից բաղկացած ցուցակը: Տասնամյակի մեծագույն գաջեթ է հայտարարվել iPhone 4-ը։
Մեդիայի գլխավոր խմբագիր Նիլ Փաթելի խոսքով՝ 2010 թվականի թողարկման սարքն ամենագեղեցիկ, ինովացիոն եւ ազդեցիկ սմարթֆոնն է շուկայում: Հոդվածում ասվում է, որ Apple-ի ֆլագմանը դարձել է առաջին հեռախոսը, որն ստացել է ապակուց եւ մետաղից պատրաստված կորպուս, A4 բեկումնային չիպ, ցնցող Retina դիսփլեյ եւ հարմար օպերացիոն համակարգ:
Երկրորդ տեղում հայտնվել է Amazon-ի Echo սմարթ-կոլոնկան, որը խելացի դեւայսների ամերիկյան շուկայի առաջատարներից մեկն է, երրորդ հորիզոնականում տեղավորել են MacBook Air դյուրակիր նոութբուքը: Առաջին տասնյակում տեղ են գտել Apple-ի եւս երկու արտադրանք՝ AirPods Pro նոր ականջակալները (վեցերորդ հորիզոնական) եւ Apple Watch 3 խելացի ժամացույցները (յոթերորդ տեղ): Չորրորդ դիրքում հրատարակության խմբագրությունը տեղավորել է Samsung Galaxy S6 ժողովրդականություն վայելող սմարթֆոնը, որը թողարկվել է 2015 թվականին, հինգերորդում Tesla Model S էլեկտրաքառն է: