Բաժիններ՝

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Լուժկովը հողին հանձնվեց «Նովոդևիչիե» գերեզմանատանը

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, որը դեկտեմբերի 10-ին մահացել է կյանքի 84-րդ տարում, հողին է հանձնվել «Նովոդեւիչիե» գերեզմանատանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Նախկին քաղաքագլխի աճյունն ամփոփող դագաղը Փրկիչ Հիսուսի տաճարից, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտն ու հուղարկավորության ծեսը, հասցվել է «Նովոդեւիչիե» գերեզմանատուն եւ հանձնվել հողին: Հուղարկավորության ծեսը կատարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Քաղաքական գործչին հրաժեշտ տալուէր եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հարյուրավոր մոսկվացիներ, հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ եւ մշակույթի ներկայացուցիչներ:

Նախկին քաղաքագլուխը հողին է հանձնվելէ գրող Սերգեյ Միխալկովի, դերասանուհի Տատյանա Սամոյլովայի եւ երգչուհի Լյուդմիլա Զիկինայի կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031