«Անհրաժեշտ է վերականգնել 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բանակցությունների եռակողմ ձևաչափը»

«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա: Բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բանակցությունների եռակողմ ձևաչափը՝ գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ՝ որպես հակամարտության լիիրավ կողմ»,- «168 Ժամի» հետ բացառիկ զրույցում ասել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ քայլերի հերթականությամբ են հայկական կողմերը պատկերացնում Արցախյան հիմնահարցի կարգավորումը:

Նախարարն ասել է, որ գործընթացում միայն Արցախի լիարժեք ներգրավվածության դեպքում է հնարավոր իրական առաջընթաց ապահովել։

«Այդ մասին են վկայում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների արդյունքում շուրջ տասը երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին, որոնք և ճանապարհ հարթեցին 1994 թ. մայիսի 12-ին՝ հրադադարի մասին, 1994 թ. հուլիսի 27-ին՝ հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը հաստատելու մասին, և 1995 թ. փետրվարի 6-ին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ձեռքբերման համար։ Առանցքային նշանակություն ունի նաև խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովումը, այդ թվում՝ շփման գծում հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ավելացման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16) և Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման միջոցով»,-  հստակեցրել է Մասիս Մայիլյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031