
«Անձը 3000 դրամի վարչական պատասխանատվություն սահմանող ակտերի համար պետք է վճարի 4000 դրամ պետական տուրք»

Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի դատական կարգով վիճարկման համար պետական տուրք սահմանող օրենսդրական նախաձեռնությունն ավելի շատ առաջացնելու է խնդիրներ, քան իրականում լուծելու է դրանք:
Ակնհայտ է, որ այսպես կոչված «բալային համակարգի» ներդրմամբ զուգահեռաբար աճելու է նաև վարչական դատարան ներկայացվող հայցերի քանակը, և ստացվում է, որ բացի արտադատական կարգով դրանց պարտադիր բողոքարկման օրենսդրական պարտականությունից, նախատեսում ենք նաև պետական տուրքի վճարում: Սրան գումարվում են այն անոմալ իրավիճակները, երբ անձը 3000 դրամի վարչական պատասխանատվություն սահմանող ակտերի համար պետք է վճարի 4000 դրամ պետական տուրք: Տարօրինակ է…»:
Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի դատական կարգով վիճարկման համար պետական տուրք սահմանող օրենսդրական…
Gepostet von Տիգրան Խաչիկյան am Mittwoch, 11. Dezember 2019