Բաժիններ՝

«Ռեշֆորդին կարելի է համեմատել Ռոնալդուի հետ. նա լավագույններից մեկը դառնալու բոլոր շանսերն ունի». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը գովեստի խոսքեր է հնչեցրել ակումբի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հասցեին և նրան համեմատել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Այո, այս երկուսին հեշտությամբ կարելի է համեմատել: Երկուսն էլ ունեն լավ տեխնիկա, մարմնի կառուցվածք, տրամադրվածություն և հմտություններ: Տղան ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու աշխարհի լավագույն խաղացողներից մեկը: Հուսով եմ՝ Ռեշֆորդը կշարունակի նույն ոգով:

Չեմ ուզում խոսել գոլերի քանակի մասին: Քանի դեռ նա պահպանում է դրական տրամադրվածությունը, նա սևեռված կլինի դարպասին և կստանա միավորներ, եթե գոլեր խփի»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս