Բաժիններ՝

Twitter-ը նշել է տարվա ամենաքննարկվող թեմաները

Twitter սոցիալական ցանցն իր բլոգում ամփոփել է 2019 թվականի արդյունքները՝ առանձնացնելով ամենաքննարկվող թեմաները, որոնց թվում եղել են «Գահերի խաղը» սերիալը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Սոցցանցում առավել քննարկվող նորությունների կատեգորիան գլխավորել է Նոտր Դամի հրդեհը, որը տեղի ունեցավ ապրիլի 15-ին: Այդ ժամանակ տաճարը կորցրեց սայրաձողը, կրակը պատել էր կրող կառուցվածքը: Երկրորդ տեղն զբաղեցրել է «Ռեյվայի դարաշրջանի սկիզբը» հեշթեգը, կառավարման դարաշրջան, որը մայիսի 1-ին Ճապոնիայում փոխարինելու եկավ Հեյսեյի դարաշրջանին՝ կայսեր փոխվելու պատճառով: Հաղթողների եռյակը եզրափակում է Վենեսուելան, որտեղ հունվարին սկսվեցին զանգվածային բողոքներ, իսկ Խուան Գուայդոն իրեն անօրինականորեն հռչակեց պետության ժամակավոր ղեկավար:

Նորությունների առավել տարածված թեմաների տասնյակ են մտել նաեւ Brexit-ը, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաուժգին Հագիբիս թայֆունը ճապոնիայում, հրդեհներն Ամազոնիայում, բողոքները Հոնկոնգում, կլիմայական բողոքները, ահաբեկչական գործողությունը Նոր Զելանդիայի Քրայսթչերչում եւ դեմոկրատների նախընտրական բանավեճերն ԱՄՆ-ում:

2019 թվականին առավել քննարկվող անձինք են դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նրա նախորդ Բարաք Օբաման եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Առաջատարների թվում են նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բեռնի Սանդերսը եւ Ջո Բայդենը: Օգտատերերը քննարկել են ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին եւ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին: Առավել քննարկվող անձանց տասնյակը եզրափակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019 թվականի ամենաքննարկվող սերիալը դարձել է «Գահերի խաղը»: Երկրորդ տեղում է ամերիկյան «Շատ տարօրինակ գործեր» (Stranger Things) սերիալը, երրորդ տեղում՝ «Սիմփսոնները» սերիալը, որն այս տարի ցուցադրեց հայտնի մուլտիպլիկացիոն ընտանիքի արկածների 31 եթերաշրջան: Մեծ էկրաններին ցուցադրված կինոնկարների թվում առավել աշխույժ քննարկում է առաջացրել «Վրիժառուները. Ֆինալ» ֆիլմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս